Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.02.2018 | 00:27

Մարդու երջանկության ժամանակ տրտմության մեջ են լինում նրա թշնամիները, իսկ նրա վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։ Հավիտյան մի՛ հավատա քո թշնամուն, քանզի ինչպես պղինձն է ժանգոտում, այնպես էլ նրա չարությունը։ Եթե թեկուզ նա խոնարհվի և գլխահակ գնա, ուշքդ վրա՛ն պահիր և զգուշացի՛ր նրանից, նրա առջև մաքուր հայելու նման եղիր և կիմանաս, որ նա իսպառ չի մաքրվել ժանգից։


Սիրաքի իմաստություն 12. 9-11

Դիտվել է՝ 1956

Մեկնաբանություններ